ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Երևանում հասարակական տրանսպորտը վերացել է

Երևանում հասարակական տրանսպորտը վերացել է
03.01.2025 | 20:47

Այս օրերին ժամը 20:00-ից հետո Երևանում հնարավոր չէ հասարակական տրանսպորտից օգտվել, քանզի այն բացակայում է:

Չկա: Нет. Yox.

Գրեթե բացակայում են նաև տաքսիները: Վերջիններիս զգալի մասի վարորդներն էլ Ավինյան Տիգրանի ( Tigran Avinyan / ՏիգրանԱվինյան) հոր կողմից նկարագրած պերսոնաժներն են, որոնք 1-1.5 կմ-ի համար ուղևորներից 2000-2500 ՀՀ դրամ են պահանջում:

Ի՞նչ ասեմ: Սա Ավինյան Տիգրանի Երևանն է:

Երևանիքաղաքապետարան, ՀՀպետականեկամուտներիկոմիտե, Nikol Pashinyan / ՆիկոլՓաշինյան, ՀՀներքինգործերինախարարություն, նկարում պատկերվածն Ավինյան Տիգրանի հոր նկարագրած պերսոնաժներից է:

Այսքանը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5502

Մեկնաբանություններ